Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը։ Սարգսյանը դատարանում ներկայացրեց իր ինքնությունը հաստատող տվյալները, նշելով, որ ծնվել է Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ 5 և 2 տարեկան:
Հայկ Սարգսյանն ասաց, որ նախկինում դատված չի եղել, ունի բարձրագույն կրթություն՝ իրավաբանի բակալավրի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում: Սարգսյանը հայտնեց, որ աշխատել է Երեւանի քաղաքապետարանում, զբաղեցրել է հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
Դատավորի հարցին՝ արդյոք առողջական խնդիրներ ունի՞՝ Սարգսյանն ասաց, որ չի կարող բարձրաձայն ասել իր խնդիրների մասին։ Մեղադրող դատախազին էլ հետաքրքրում էր, թե ի՛նչ թեքումով է կրթություն ստացել Սարգսյանը, ինչին ի պատասխան վերջինս նշեց, որ հայկական դպրոց է հաճախել և տիրապետում է հայերենին։
Լուսանկարը՝ hetq.am-ի