Իսլանդական Բարդարբունգա հրաբխի շրջանում 4,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսլանդիայի երկրաբանական ծառայությունը, որ նաև հետևում կղզու հրաբխների ակտիվությանը:
Հիշեցնենք, որ այս հրաբխի ժայթքումը շարունակվում է այս տարվա օգոստոսից: Մագմայի՝ երկրի մակերևույթ դուրս գալուն զուգահեռ հրաբուխն ավելի քան 25 մետրով իջել է և այդ միտումը շարունակվում է:
Բարդարբունգան սառցատակային տիպի ստրատոհրաբուխ է, որ տեղակայված է 700 մետր խորության վրա գտնվող կալդերայում (կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածքում): Հայտնի է, որ դա վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1477թ.-ին:
Հիշեցնենք, որ 2010թ.-ին ժայթքած իսլանդական Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը բերել էր համաեվրոպական օդագնացության խափանման, ինչ հետևանքով ուղևորափոխադրող ընկերությունները մոտ 1,7 միլիարդ դոլարի վնաս էին կրել: