տուն Քաղաքական Միջազգային Բարբարա Սթրեյզանդը նոր ռեկորդ է սահմանել

Բարբարա Սթրեյզանդը նոր ռեկորդ է սահմանել

177
0

1565358

Ամերիկացի երգչուհի Բարբարա Սթրեյզանդի վերջին՝ Partners ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով՝ դառնալով պլատինե: Այս մասին հաղորդում է Billboard-ը:

Սա երգչուհու արդեն 31-րդ պլատինե ալբոմն է: Ընդհանուր առմամբ Սթրեյզանդի կարիերայի ողջ ընթացքում վաճառվել է նրա ձայնասկավառակների 145 միլիոն օրինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Պլատինե ալբոմների թվով երկրորդ տեղում է քանթրի ժանրի կատարող Ռիբա Մաքինթայրը, ում 19 ալբոմներ այդպիսի կոչման են արժանացել:

Partners ալբոմը 2014թ.-ի սեպտեմբերին Billboard 200 ցանկում մեկնարկել է հենց առաջին հորիզոնականից: Բարբարա Սթրեյզանդը միակ արտիստն է, ով 6 տասնամյակների ընթացքում ինչ-որ պահի գլխավորել է դասակարգման այս աղյուսակը (1960-ականներից 2010-ականներ):