տուն Քաղաքական Միջազգային Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

83
0

OLYMPUS DIGITAL CAMERA

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցները։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը փոխանցել է, որ ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նախագահն այս որոշման մասին տեղյակ է պահում ԱՄՆ կոնգրեսին։

Սենատի և Ներկայացուցիչների պալատին ուղղված նամակում նշվում է, որ նախագահը ևս մեկ տարով երկարաձգում է Իրանի դեմ արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը սահմանվել է 20 տարի առաջ 1995 թվականի մարտ ամսին։ Այն ժամանակ հրամանը ստորագրել էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները կիրառելուց հետո նմանատիպ փաստաթղթեր է ընդունել նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։

Ներկայում Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» բանակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ակնկալվում է, որ բանակցությունները կավարտվեն մինչև մարտի վերջ։