Վացլավ Հավելի անվան ամենամյա մրցանակն այս տարի շնորհվել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամադլիին: Այս մասին հայտարարել է Վացլավ Հավելի գրադարանի ղեկավար Մարթա Սմոլիկովան:
«Վացլավ Հավելի` «Մարդու իրավունքների» համար տրվող մրցանակը, ժյուրիի որոշմամբ, այս տարի շնորհվում է ադրբեջանցի իավապաշտպան Անար Մամադլիին, ով ներկայում գտնվում է բանտում: Մրցանակակրի անունն այսօր հայտարարվել է նաև Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նիստի ժամանակ, — ասել է Սմոլիկովան:
Մրցանակակիրը կստանա 60 հազար եվրո:
Առաջին անգամ մրցանակը շնորհվել է նախորդ տարի բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկուն, ով այդ ժամանակ նույնպես գտնվում էր բանտում:
Մամադլին հայտնի է ընտրությունների հաշվարկի այլընտրանքային համակարգը ստեղծելու համար: Նա ձեբակալվել է անցած տարվա վերջին «պաշտոնական դիրքը» չարաշահելու համար և դատապարտվել հինգ ու կես տարվա ազատազրկման: