տուն Քաղաքական Միջազգային Բանտից ազատ են արձակվել Հոսնի Մուբարաքի որդիները

Բանտից ազատ են արձակվել Հոսնի Մուբարաքի որդիները

83
0

131020025742-mubarak-september-14-story-top

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները` Գամալն ու Ալաան ազատ են արձակվել Կահիրեի դատարանից: Այս մասին հաղորդում է Sky News Arabiya հեռուստաալիքը` հղում կատարելով բանտում իր աղբյուրին: Այս տեղեկությունը պաշտոնապես առայժմ հաստատված չէ:

Անցած շաբաթ Կահիրեի քրեական դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել նրանց բանտից կաշառակերության գործը վերանայելու պատճառով: Ըստ եգիպտական օրենքների` մեղադրյալը չի կարող մնալ կալանքի տակ, եթե նրան չի սպառնում մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: