տուն Լուրեր Բանկոմատով, քարտով և այլ միջոցներով կոմունալ վճարումներ

Բանկոմատով, քարտով և այլ միջոցներով կոմունալ վճարումներ

914
0

news (3)

 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ առաջարկում է առանց  միջնորդավճարի  գանձման և առանց Բանկ այցելելու կոմունալ վճարումների կատարման մի քանի տարբերակ:

Դուք կարող եք կատարել կոմունալ վճարումները հետևյալ եղանակներով.

Ավտոմատ կոմունալ վճարումների հանձնարարականի միջոցով.

Յուրաքանյուր ամիս, Ձեր կողմից նախապես նշված օրը, Ձեր քարտային և բանկային հաշվին առկա միջոցներով ավտոմատ կկատարվեն Ձեր իսկ կողմից նշված կոմունալ վճարումները, ինչպես նաև քաղաքային և բջջային հեռախոսային ծառայությունների վճարումները: Ըստ հաճախորդի ցանկության հնարավոր է սահմանել կոմունալ վճարման հերթականությունը, յուրաքանչուրի սահմանաչափը և ընդհանուր սահմանաչափը: Տվյալ ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ընդամենը լինել Բանկի քարտատեր, այցելել Բանկի 40 մասնաճյուղերից որևէ մեկը կամ Գլխավոր գրասենյակ և կնքել համապատասխան պայմանագիր:

Բանկոմատների միջոցով.

Ցանկացած ժամանակ Դուք կարող եք բանկոմատի օգնությամբ Ձեր քարտային հաշվից կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև վճարումներ քաղաքային և բջջային հեռախոսային ծառայությունների դիմաց: Տվյալ ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ընդամենը լինել Բանկի քարտատեր:

 

www.arca.am կայքում վիրտուալ քարտ գրանցելու միջոցով.

Եթե Դուք ակտիվացրել եք վիրտուալ քարտ ծառայությունը, ապա կարող եք կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև քաղաքային և բջջային հեռախոսային ծառայությունների դիմաց վճարումներ` օգտագործելով Ձեր վիրտուալ քարտի հաշիվը: Տվյալ ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ընդամենը լինել Բանկի քարտատեր և գրանցել վիրտուալ քարտ:

Նշված բոլոր տարբերակները նպատակ ունեն Բանկի հաճախորդների համար պարզեցնելու կոմունալ վճարումների կատարման գործընթացը` ազատելով նրանց հնարավոր հերթերից և Բանկ կամ այլ համապատասխան հաստատություններ այցելելուց: