տուն Լուրեր Բանկերը հարվածել են մի բնագավառի, որ այս տնտեսության ողնաշարն է. Հրաչ Բերբերյան

Բանկերը հարվածել են մի բնագավառի, որ այս տնտեսության ողնաշարն է. Հրաչ Բերբերյան

98
0

berberyan

Ծանր գյուղացիական տարի էր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«10 օր առաջ Կենտրոնական բանկը կուրծք ծեծելով խոստանում է, որ տատանումները զգալի չեն լինելու, բայց 25 տոկոսով տատանում է տալիս: Կոչ եմ անում Կենտրոնական բանկին՝ ուսումնասիրել ու հասկանալ, թե որտեղ է «Աքիլլեսյան գարշապարը»: Երեկ չորս միլիոն են վաճառել, ո՞ւր են գնացել այդ գումարները, Նիցցայում հանգստացողների՞ն: Նման պայմաններում գյուղմթերքի թանկացումից բողոքելն անիմաստ է», ասում է նա:

Բանկերը հարվածել են մի բնագավառի, որ այս տնտեսության ողնաշարն է, ընդգծեց Բերբերյանն ու առաջարկեց սառեցնել գյուղացիների վարկերը, մինչև կայունանալը, քանի որ այսօր անելանելի դրության մեջ են գյուղացիները:

«Միտումնավոր է արվում, գուցե թուրքի արած է, եկեք ստուգենք, միգուցե տարբեր դրոշների տակ աշխատող կազմակերպությունները փորձում են դուրս հանել արտարժույթը: Ի՞նչ կապ ունի, թե ինչ երկրի դրոշ է, կարևորը մեր հայրենիքն է»,- ասաց Բերբերյանն ու հավելեց, որ գյուղմթերքի գինը կբարձրանա, եթե այսպես շարունակվի: