Պետական հարկերի հավաքագրման Վաշինգտոնի դեպարտամենտը բակային դարակներից մեկում հայտնաբերել է շագանակագույն թղթապանակ, որում եղել են Պաբլո Պիկասոյի նկարների էսքիզները։ Այս աշխատանքները շուտով կհանվեն աճուրդի։ Հաղորդում է The New York Times-ը։
Թղթապանակի մեջ եղել է մոտ 30 էսքիզ, որոնց վրա ջրաներկով, ածուխով և մատիտով պատկերված են մերկ կանայք։ Նրանցից մի քանիսի տակ կա Պիկասոյի ստորագրությունը։ Թերթի տվյալներով՝ էսքիզները հայտնաբերվել են 2009 թվականին, երբ տևական ժամանակ բանկային այդ դարակը, որը չի օգտագործվել, անցել է պետության տնօրինմանը։ Ըստ օրենքի՝ նրա պարունակությունն աճուրդի կարելի է հանել գրադարակի «պետականացումից» 5 տարի անց։