Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:
ԳՄ նիստին հաջորդելու է կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում հաստատվելու է ՀՀԿ խորհրդի նոր կազմը:
Հանրապետական կուսակցության գրասենյակ շտապողների թվում էին նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը: Լրագրողների հարցերին, սակայն, նրանք չպատասխանեցին: Մանվել Գրիգորյանը հորդորեց չանհանգստացնել իրենց, պատճառաբանելով, որ Սեյրան Սարոյանը վատառողջ է: Նշենք, որ գեներալը դժվարությամբ էր քայլում, ասաց, որ վիրահատվել է:
Վերջինս հնչող հարցերին ի պատասխան՝ կարճ արձագանքեց. «Ես էլ հլա բանից խաբար չեմ, կայնեք տենանք ինչա լինում գլխներիս»:
Մանրամասները՝ տեսանյութում: