ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ ապրիլի վերջին Հարավային Կովկասի երկրներ նախատեսված այցը չեղյալ է հայտարարվել, հայտնել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի ստացված տեղեկությունը:
Գլխավոր քարտուղարը նախատեսում էր առաջին անգամ այցելել Հայաստան: Տարածաշրջանային այցի ընթացքում նաև նախատեսվում էր այցելություն Թբիլիսի և Բաքու: