տուն Քաղաքական Միջազգային Բան Կի Մունը “Խաղաղության օրը” բոլոր պատերազմները դադարեցնելու կոչ է արել

Բան Կի Մունը “Խաղաղության օրը” բոլոր պատերազմները դադարեցնելու կոչ է արել

133
0

8

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բոլոր հակամարտությունների մասնակիցներին կոչ է արել Խաղաղության միջազգային օրը, որը նշվում է սեպտեմբերի 21-ին,  դադարեցնել մարտական գործողությունները  հաղորդում է  Lenta.ru-ն:

«Եկեք Խաղաղության միջազգային օրը վերածենք առանց բռնության, ներման օրվա: Եթե մեկ օր կարողանանք ապրել  խաղաղության մեջ, առանց ագրեսիայի ու թշնամանքի, ապա կարելի է պատկերացնել, թե ինչի կարող ենք էլի հասնել»:

Սեպտեմբերի 21-ին Բան Կի Մունը Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտի ու խաղաղության դեսպանորդ Մայքլ Դուգլասի ու Ջեյն Գուդոլի հետ կմասնակցեն «Խաղաղության զանգի» հանդիսավոր ժամահարությանը, որը տեղադրված է Համաշխարհային կազմակերպության քարտուղարության շենքին  հարող պուրակում:

116-կգ-անոց զանգը ՄԱԿ-ին է նվիրել Ճապոնիան, 1954-ին: Այն ձուլված է Փարիզում, 1951-ին  տեղի ունեցած 13-րդ Գլխավոր համաժողովի 60 անդամ-երկրների նվիրաբերած կոպեկներից: