տուն Լուրեր Բան Կի Մունը հանդիպել է Իրաքի արտգործնախարարին

Բան Կի Մունը հանդիպել է Իրաքի արտգործնախարարին

77
0

Ban-Ki-moon-1217

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿիՄունը փակ հանդիպում է ունեցել Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ, հաղորդում է RIA Novosti-ն:

«Նախարարն օդանավակայանում դիմավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Համաշխարհային բանկի ղեկավար Էն Կիմին և Զարգացման իսլամական բանկի ղեկավար Ահմեդ ալ-Մադանիին: Նա վերջիններիս հետ փակ հանդիպում է անցկացրել», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հյուրերը հանդիպել են նաև երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին: