տուն Արցախ Բակո Սահակյաննը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ

Բակո Սահակյաննը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ

149
0

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին  հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Նախագահ Սահակյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումն Արցախում համարել է նշանակալի իրադարձություն մեր հանրապետության կյանքում՝ երախտագիտություն հայտնելով կոմիտեին կատարված քրտնաջան աշխատանքի համար: