տուն Լուրեր Բակո Սահակյանն ուղերձ է հղել Արցախի Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Բակո Սահակյանն ուղերձ է հղել Արցախի Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

85
0

230413.3.5_0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ուղերձում մասնավորապես ասված է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք  է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն:
Վստահ եմ, որ այսուհետ էլ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»: