տուն Լուրեր Բակո Սահակյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Բակո Սահակյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին

70
0

542

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց անկոտրում միասնականություն՝ կարևորելով այս գործում նաև քաղաքական ուժերի դերակատարությունը: