Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պատվիրակությանը՝ գերատեսչության ղեկավար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ:Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են բնապահպանությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: