տուն Լուրեր Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի...

Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ

73
0

Bako_SahakyanԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ. ներկայացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին և նրա բնակիչներին՝ կարևորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել և արարել հայրենի բնակավայրում:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: