տուն Լուրեր Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

123
0

xar-472x265

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ Հոչանց գյուղում հանդիպել շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների հետ:

Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել շրջանի մի խումբ ներկայացուցիչների՝ երկրին մատուցած ծառայությունների համար:

Այնուհետեւ քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքներին եւ արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ ընթացիկ մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջվարչակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավարներ:

Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2016 թվականին Քաշաթաղի շրջանում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բակո Սահակյանը նշել է, որ շրջանն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար դիրք է զբաղեցնում մեր գյուղատնտեսության համակարգում՝ հավելելով, որ այստեղ նախատեսված է իրականացնել մի շարք նոր ծրագրեր տարբեր ոլորտներում, ինչը դրական ազդեցություն կունենա շրջանի զարգացման վրա:

Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ