տուն Լուրեր Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է Արայիկ Հարությունյանին

Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է Արայիկ Հարությունյանին

101
0

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ հրաժարվել էր Արցախի պետական նախարարի պաշտոնից: Ըստ հավաստի տեղեկությունների, նա մտադիր է 2020 թվականին մասնակցել Արցախի նախագահական ընտրություններում: