տուն Արցախ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջի հետքերով. «Ժողովուրդ»

Բակո Սահակյանի հրաժարականի պահանջի հետքերով. «Ժողովուրդ»

124
0

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նման տրամադրություններ են տիրում նաեւ Արցախում: Մասնավորապես, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արցախում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ է հասունացել: Գրում է armlur.am-ը: Սակայն չնայած դրան` Բակո Սահակյանն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունի, այլ հակառակը, ցանկանում է շարունակել պաշտոնավարել մինչեւ 2020 թվական, երբ տեղի կունենան նախագահի ընտրություններ:  Նա հայտարարել է, թե այդ ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը: Արցախում տիրող տրամադրությունների ակունքները եւս թաքնված են սահմանադրական փոփոխությունների հետեւում: Այդ ժամանակ հնարավոր եղավ Բակո Սահակյանի լիազորությունները երկարաձգել մինչեւ 2020 թվականը, եւ կիսանախագահական համակարգից անցում կատարեց նախագահական համակարգի:

Եվ ահա Հայաստանից ոգեշնչված` Արցախում եւս ցանկանում են հասնել իշխանափոխության, իսկ հիմնական դերակատարները Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը եւ ներկայիս պատգամավոր Հայկ Խանումյանն են: Օրինակ` Վահան Բադասյանը հարցի լուծման երկու տարբերակ էր առաջարկում: «Բակո Սահակյանը հրաժարական է տալիս, եւ քաղաքական հարթակի առկա քաղաքական ուժերը ներկայացնում են համաձայնեցված նախագահի թեկնածու, որից հետո ԱԺ-ն ընտրում է նախագահ։ Նորընտիր նախագահը կազմավորում է ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպում արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններ՝ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության հակասական և թերի դրույթների փոփոխմամբ։ Երկրորդը` Բակո Սահակյանի հրաժարական չտալու դեպքում Նախաձեռնող խումբը ձեռնամուխ է լինում այցելել ԱՀ-ի բոլոր բնակավայրեր եւ հարցը ներկայացնելով հանրությանը` ստանալ աջակցություն, ապա ճնշումներով հասնել հրաժարականին»։

Հենց այս նախաձեռնող խմբի անդամ է նաեւ հանդիսանում Հայկ Խանումյանը, ով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արցախում իսկապես առկա է Բակո Սահակյանի հրաժարականի քաղաքական եւ հասարակական պահանջ: «Մենք ամեն օր շրջաններում ենք լինում, այսօր էլ ենք եղել, և ակնհայտ է դժգոհությունը, բոլորը հասկանում են, որ ապօրինի նախագահ է Բակո Սահակյանը, որովհետեւ Սահմանադրությամբ նույն անձը երկու անգամ կարող է լինել նախագահի պաշտոնում, իսկ ինքը երրորդ անգամ է: Մարդիկ հասկանում են, որ պետական բյուջեն հիմնականում անարդյունավետ է ծախսվում, հաճախ մսխվում է եւ որ պետական բյուջեն պտտվում է Բակո Սահակյանի, իր մերձավորների եւ մյուսների մեջ, կամ տարբեր ձեւերով պետական բյուջեից լավություններ են անում Բակո Սահակյանի շրջապատին», – նշեց Սահակյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: