Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը»,- ասել է նա։
Լ. Աբդուլլաևայի խոսքով, «Ադրբեջանը կարծում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և ՄԽ համանախագահող Ֆրանսիան պայմաններ է ստեղծում օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի այցի համար, և դրա շրջանակում որոշակի հանդիպումների անցկացումը, որպես օկուպացիոն ռեժիմի յուրատեսակ աջակցություն»։
«Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայի այդ քայլը կասկածի տակ է դնում իր օբյեկտիվությունը և անաչառությունը (ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում)»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։