տուն Լուրեր Բակո Սահակյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը կայացավ

Բակո Սահակյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը կայացավ

102
0

030516LevonTer-Petrosyan-Info

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի կայքը։

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: