տուն Արցախ Բակո Սահակյանը ծանոթացել է Շուշիի Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել է Շուշիի Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին

130
0

capture.thumb

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Շուշի քաղաք և տեղում ծանոթացել Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանն ընդգծել է այս մշակութային օջախը նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու կարևորությունը և աշխատանքների բարձր որակի խստիվ պահպանման հրամայականը: