Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Մեծարգո Ռաուլ Ջումկովի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:
Անկախ պետականության կերտման ճանապարհին Աբխազիան էական հաջողությունների է հասել, եւ մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական աբխազ ժողովրդի բոլոր ձեռքբերումների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգելի Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում, բարօրություն եւ նոր հաջողություններ՝ Աբխազիայի Հանրապետությանը»: