տուն Արցախ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին

94
0

Արցախի Հանրապետության նախագահի աշխատատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

«Զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում Նախագահն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային և հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը մոտակա ժամանակահատվածում Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի պատշաճ կազմակերպման գործում կարևորել է ոստիկանության դերը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման,  հասարակական կարգ ու կանոնի պահպանման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում: