տուն Լուրեր Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել զոհված զինվորներին հետմատու պարգեւատրելու մասին

Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել զոհված զինվորներին հետմատու պարգեւատրելու մասին

64
0

zinvor1-600x399-563x375

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր: