տուն Լուրեր Բակո Սահակյանը հանդիպել էՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների հետ

Բակո Սահակյանը հանդիպել էՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների հետ

79
0

LXH-AGNԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: