տուն Լուրեր Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներին

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներին

102
0

bako-sahakyanԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

«Այս օրհասական օրերին ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել օրինակելի միասնություն եւ պատրաստակամություն պաշտպանելու հայրենի հողը, մեր անկախությունն ու ազատությունը՝ կարեւորելով այս գործում նաեւ Հայաստանի քաղաքական ուժերի եւ խորհրդարանի դերակատարությունը»,-ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: