տուն Լուրեր Բաքվուն պատրաստվում է Հռոմի պապի այցին

Բաքվուն պատրաստվում է Հռոմի պապի այցին

79
0

papԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանելու է Բաքու: Նա Բաքու կժամանի Թբիլիսիից, ուր նա մեկնելու է սեպտեմբերի 30-ին: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամլո ծառայությունը:

Ծրագրի համաձայն՝ Հռոմի պապը հոկտեմբերի 2-ին պատարագ կմատուցի Բաքվում:

Դրանից հետո Հռոմի պապը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի մուսուլմանական, ուղղափառ ու հրեական համայնքների առաջնորդների հետ: Ընդգծվում է, որ Ֆրանցիսկոսը Վրաստանում կմնա ավելի քան 2 օր, իսկ Ադրբեջանում՝ մեկ օրից էլ պակաս: