Երեկ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին` ԵԽԽՎ-ում Ռուսատսանի դիրքորոշմանն աջակցելու համար։ Նա նշել է, որ Բաքվում իրեն հաճախ խնդրում են, որպեսզի հանրային միջոցառումների ժամանակ չքննադատի Ռուսաստանի իշխանություններին։
«Իսկ ի՞նչ պետք է խոսի դեսպանը, եթե իր երկիրը հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից», — ասել է Ալեքսանդր Միշչենկոն։ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալությունում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ Միշչենկոն հայտարարել է, որ դժգոհ է այն հանգամանքից, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը պաշտպանել է Ռուսաստանին։ «Ադրբեջանը ԵԽԽՎ-ում աջակցել է Ռուսաստանին։ Ինչո՞ւ։ Ընդ որում՝ հայերը ձեռնպահ են մնացել՝ գործելով ավելի դիվանագիտորեն։ Ադրբեջանը բողոքում է կրկնակի ստանդարտներից։ Ադրբեջանն արդարացի է, սակայն ի՞նչ կապ ունի այստեղ Ուկրաինան։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան էլ Ադրբեջանի դեմ քվերակի․․․ Ինձ այստեղ հանգստացնում են նրանով, որ Ադրբեջանը կաջակցի ցանկացած բանաձևի, որը վերաբերում է տարածքային ամբողջականությանը։ Տարբեր հեքիաթներ են պատմում․․․ Դե եկե՛ք մոռանանք Ղարաբաղի՝ շուրջ 7 շրջանների մասին։ Բայց մենք նման բան չենք ասում, չէ՞», — իր վրդովմունքն է հայտնել դեսպանը։