տուն Լուրեր Բաքվում տեղյակ չեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին

Բաքվում տեղյակ չեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին

97
0

serj-aliev.jpg3256

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ժամկետները դեռ անհայտ են, Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից:

Ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպել Վիեննայում:

«Առայժմ հանդիպման ժամկետների մասին չկա հստակ տեղեկատվություն»,- Ռիա Նովոստիին ասել են Ալիևի աշխատակազմից: