Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան և հանդիպել Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ժամանակ գոհունակություն է արտահայտվել «բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առթիվ, որոնք հենվում են երկու երկրների միջև բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության վրա»:
Վստահություն է արտահայտվել, որ կապերը էլ ավելի կզարգանան: Երկու երկրների նախագահները նշել են ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի կարևորությունը, որը անցկացվում է Բաքվում:
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: