Պարզվում է, որ խառնաշփոթ է ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերում, այլև լրագրողների շրջանում: Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ լրագրողներն այնքան են կուտակվել սրահում, որ քիչ է մնացել կռիվ սկսվի, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Երբ նախարարները նստել են սեղանի շուրջ` բանակցություններ սկսելու համար, ԶԼՄ-ի ներկայացուցիչները` մոտ 70 մարդ, կուտակվել են նրանց գլխավերևում: Անվտանգության աշխատակիցներին դժվարությամբ հաջողվել է լրագրողներին դուրս հանել սենյակից:
Միջադեպը չի շփոթեցրել երեք երկրների նախարարներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է` ասելով. «Ֆոտոլրագրողները միշտ ցանկանում են որսալ այն պահը, երբ ես դիպչում եմ իմ քթին»: