Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզալալը մեկնաբանել է Turkish Airlines ավիաընկերության ղեկավար Իլքեր Այջիի խոսքերն այն մասին, որ «Թուրքական ավիաուղիները» նախատեսում է առաջիկայում թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան. հաղորդում է APA գործակալությունը:
Դեսպանը նշել է, որ թուրքական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածել:
«Այդ հարցի շուրջ խոսել եմ ավիաընկերության ղեկավարի հետ: Նա ասել է, որ նման հայտարարություն չի արել: Այդ տեղեկատվությունը սխալ է և իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Օզալալը: