Բաքվում այսօր տեղի է ունենում ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագծի անդամ պետությունների արտգործնախարարների նիստը։ Հիմնական հարցերից է ԵՄ գործընկերության ընդլայնումը և Վիլնյուսից հետո արձանագրված առաջընթացը։
Քննարկման արդյունքում տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։ Հանդիպմանը մասնակցում է ԵՄ ընդլայնման հարցերով և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիտդը, Վրաստանի, Մոլդովայի արտգործնախարարները, Բելառուսի և Ուկրաինայի փոխարտգործնախարարները։
Հայաստանի արտգործնախարարը Բաքու չի մեկնել։