տուն Լուրեր Բաքվին պետք է կրկին բանակցային սեղանի շուրջ բերել

Բաքվին պետք է կրկին բանակցային սեղանի շուրջ բերել

122
0

AGN

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին երկու օրվա ընթացքում իրազեկում էր արտասահմանյան իր գործընկերներին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին: Նալբանդյանի կարծիքով՝ ներկայումս  իրավիճակի կարգավորման և կայունացման համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը արագ և հստակ քայլեր ձեռնարկի, գրում է РИА Новости-ին:

«Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանում կարծում են, որ Արդբեջանը գիտակցաբար  իրավիճակը սրման է տանում` չթաքցնելով ուժ կիրառելու իր պատրաստակամությունը:  Արտգործնախարարը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար, ինչն էլ իր հերթին թույլ կտա Բաքուն կրկին բանակցային սեղանի շուրջ բերել»,-մեջբերելով Նալբանդյանի խոսքը՝ գրում է լրատվամիջոցը: