տուն Լուրեր Բաքվի դատարանը Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգել է

Բաքվի դատարանը Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգել է

99
0

 

5
Այսօր Բաքվի Նասիմինի շրջանի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ազատազրկված  բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է Report-ը:

Դատարանը բավարարեց քննչական մարմինների հայցը՝ Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգելով ևս 3 ամսով:

Հիշեցնենք, որ բլոգեր  Լապշինը Բելառուսում ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին: Բաքվի վարկածի համաձայն՝ Լապշինն առանց ադրբեջանական կողմի պաշտոնական թույլտվության 2011թ-ի ապրիլին և 2012թ-ի հոկտեմբերին ապօրինի կերպով Ղարաբաղ է այցելել՝ խախտելով Ադրբեջանի հանրապետության պետական սահմանի մասին և Անձնագրերի մասին օրենքները: Իր բլոգում 2016թ-ի ապրիլի 6-ին և հունիսի 29-ին Լապշինը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: