Armeniasputnik.am-ը գրում է.
Բաքուն հույս ունի 2019 թվականին կարգավորել հարաբերությունները Երևանի հետ ու պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տրամադրել։ Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան դա անել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող քաղաքացիների նկատմամբ և նրանց բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տալ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», — Մամեդյարովի խոսքն է մեջբերում մամուլի ծառայությունը ։Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության հարցում առաջխաղացումը «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության պայմաններ ստեղծելով, առաջին հերթին տնտեսական աճի հնարավորություն կտա Հայաստանին»։Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում