ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«ԵԱՀԿ ՄԽ համար այլևս ժամանակն է մի կողմ դնել դիվանագիտական պրիորիտետները և բաց աչքերով նայել իրողությանը։ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությունը պաշտոնապես պետք է արձանագրի, որ իր միջնորդական ջանքերին զուգահեռ, Ադրբեջանը բացահայտ կերպով փորձում է իրավիճակը պարբերաբար խախտվող հրադադարի ռեժիմից վերածել չհայտարարված պատերազմի։
Դրանով Բաքուն ( ամենայն հավանականությամբ՝ Անկարայի դրդմամբ) պաշտոնապես թքած ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումների վրա։ Այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, որպես միջազգային ձևաչափն ու նրա խաղաղարար ջանքերը պաշտպանող միակ իրական երաշխիք։
Պաշտոնական Բաքվի քաղաքական լկտիությունը ղարաբաղյան հարցում պետք է արժանանա համապատասխան գնահատականի»։
ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել
Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ