տուն Սպորտ Բաքուն կանցկացնի Եվրո 2020-ի քառորդ եզրափակիչն ու խմբային փուլի երեք հանդիպում

Բաքուն կանցկացնի Եվրո 2020-ի քառորդ եզրափակիչն ու խմբային փուլի երեք հանդիպում

134
0

2040761_w2

Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրապարակեց այն քաղաքների անունները, որոնք ընդունելու են Եվրո 2020-ի խաղերը։

Եզրափակիչն ու կիսաեզրափակիչները կայանալու են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։

Քառորդ եզրափակիչները կընդունեն Մյունխենը, Բաքուն, Սանկտ-Պետերբուրգը, Հռոմը։

1/8 եզրափակիչներն անցկացվելու են Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոնում, Բուդապեշտում, Բրյուսելում, Գլազգոյում։

Խմբային փուլի երեք հանդիպում տեղի կունենա վերոնշյալ քաղաքներում, բացի Լոնդոնից։