Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջպետական հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Թուրքիայի չորս քաղաքացիների նկատմամբ. ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի 4 քաղաքացի, առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, Հայաստանի տարածքով անօրինական կերպով այցելել են Արցախ», — ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: