տուն Լուրեր Բաքուն հաշվի է առնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը. Մամեդյարով

Բաքուն հաշվի է առնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը. Մամեդյարով

87
0

1441637864

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը Մոսկվայի և Երևանի գործն է, սակայն Բաքուն հաշվի է առնում այդ փաստը»:

«Դա, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների գործն է: Իհարկե, յուրաքանչյուր երկիր, համապատասխանաբար, տարածաշրջանում նույնպես արձագանքում է՝ ելնելով այն սպառնալիքներից և մարտահրավերներից, որոնց բախվում է: Այդ գործոնը նույնպես պետք է միշտ հաշվի առնել»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Մամեդյարովը նաև հիշեցրել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան տեղակայված է դեռևս խորհրդային ժամանակներից։ Պաշտոնյան ընդգծել է, որ «մենք նույնպես պետք է զգոն լինենք՝ հաշվի առնելով մարտահրավերները և սպառնալիքները»: