Բաքուն ճիշտ չի համարում ընդունել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավման առաջարկը: Այս մասին ԱՊԱ-ի հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով, բանակցային ձևաչափը արդեն հաստատված է, այն հայտարարվել է ԵԱՀԿ շրջանակներում:
«Որպես կողմեր բանակցություններին մասնակցում են Ադրբեջանն ու Հայաստանը, որպես միջնորդներ՝ Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն: Մենք հավատում ենք, որ բանակցությունները կշարունակվեն այս ձևաչափով: Եվ դրանց օրակարգում կարևոր հարցը մեր հողերի ազատագրումն է: Նման փորձեր նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն դա իրականություն չի, այլ աբսուրդ է՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի օկուպացված տարածքն է և չի հանդիսանում քննարկման առարկա», — ասել է նա: