տուն Լուրեր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է առաջին բեռնափոխադրումները

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է առաջին բեռնափոխադրումները

98
0

Հոկտեմբերի 30-ին շահագործման հանձնված, Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը սկսել է իր գործունեությունը:

Ըստ թուրքական Haberler լրատվամիջոցի՝ նոյեմբերի 28-ին գնացքը Թուրքիայի  Մերսին քաղաքից Կարսի, Թբիլիսիի տարածքով շարժվելու է դեպի Բաքու:

Ուղերթի ընթացքում 16 վագոններով գնացքը Բաքու է տեղափոխելու 650 տոննա սոյայի փոշի և կերամիկայի համար նախատեսված սոսինձներ: Սպասվում է, որ 2100կմ ճանապարհը գնացքը կանցնի 96 ժամում:

Աղբյուր`  Ermenihaber.am