Բահրեյնի արտգործնախարար Խալիդ բեն Ահմադ ալ Խալիֆա RT Arabic-ին տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն Բահրեյնը պատրաստվում է Սիրիայում ցամաքային գործողություններին մասնակցելու նպատակով զորքեր ուղարկել:
«Հայտարարությունը, որը վերագրվում է Լոնդոնում մեր դեսպանին, իրականությանը չի համապատասխանում: Մեր դեսպանը այդպիսի բան չի ասել»,- ասել է նախարարը: