Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Շտապօգնության մեքենան փորձում էր օգնություն ցույց տալ հունիսի 30-ին հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանին և Հայկ Պարիկյանին։
Հարություն Հարությունյանը հրաժարվեց գնալ հիվանդանոց և թույլ չտվեց իրեն գլյուկոզա ներարկել, քանի որ դա կնշանակեր դուրս գալ հացադուլից:
Շտապօգնության աշխատակիցները տեղեկացրել են, որ տղաներից մեկի մոտ շաքարի քանակը ներքին շեմին է մոտեցել և վիճակի վատթարացման դեպքում իրենք ստիպված կլինեն դադարեցնել հացադուլը: