Ինչպես արդեն տեղեկացրել էինք այս պահին ԱԺ-ի շենքի դիմաց ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել: Ոստիկանությունն արգելում է ԱԺ-ի դարպասների վրա պաստառներ փակցնել: ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը փորձեցին միջամտել վիճակին։
«Նրանք մեր գույքը չեն վնասում, ինչո՞ւ եք Ձեզ ոչ ադեկվատ պահում»,-հետաքրքրվեց Զուրաբյանը Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանից:
Ի պատասխան Օսիպյանն ասաց՝«Պարոն Զուրաբյան Դո՞ւք եք ադեկվատը: Դուք եկել եք գնդապետին ասում եք ոչ ադեկվատ: Ձեզ իրավունք եք վերապահում ոստիկաններին նկատողություն անել: Որպես օրենսդիրի ներկայացուցիչ կարգի հրավիրեք ակցիայի մասնակիցներին: Փոխանակ գաք և նրանց կոչեր անեք, մե՞զ եք ադեկվատության կոչ անում: Գնացեք ու կարդացեք «Հավաքների ազատության մասին» օրենքը»:
Մինչև պատգամավորների և Օսիպյանի միջև տարաձայնությունները թեժանում են, Բաղրամյանում մարդկանց թիվը գնալով ավելանում է:
Նշենք նաև, որ քիչ առաջ Բաղրամյանից բերման են ենթարկվել ակտիվիստներից մի քանիսը: