տուն Լուրեր Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը. ցուցարարները դիմացի մայթին են

Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը. ցուցարարները դիմացի մայթին են

95
0

IMG_5148

Քիչ առաջ նախագահական նստավայր հասած ու հարակից Բաղրամյան պողոտան փակած բոլոր ցուցարարները ոստիկանների ջանքերով տարվել են դիմացի մայթ:

Բողոքի ցույցը սկսվել է կառավարության շենքի առջև, այնուհետև` շարունակվել դեպի նախագահական նստավայր:

Այս պահին Բաղրամյան պողոտայում հարյուրավոր ցուցարարներ բողոքում են Շրջանառության հարկի մասին օրենքից ու պահանջում դրա ամբողջական կասեցում: Նրանք պնդում են, որ չեն ցանկանում վճարել նախկին 3.5տոկոս շահութահարկի փոխարեն 1 տոկոս շահութահարկ: