Բաղրամյանի պողոտայում Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվանում:
Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։
Բաղրամյան պողոտայում այս պահին տեղի է ունենում գորգերի լվացման արարողություն, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։
Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով: